Դ Ր ՈՒ Յ Թ Ն Ե Ր ԵՎ Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր
Հայաստանի Հանրապետություն
Քաղաք Երևան
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Ստեղծելով հաշիվ «COFFEE HOUSE» («ԿՈՖԵ ՀԱՈՒՍ») հավելվածում (այսուհետ նաև` Հավելված) և/կամ ցանկացած այլ եղանակով օգտվելով Հավելվածից` Դուք անվերապահորեն և ամբողջությամբ համաձայնում եք «ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ» վերնագրով այս փաստաթղթում (այսուհետ նաև` Պայմաններ) ներառված բոլոր պայմաններին, ինչպես նաև դրանց հետագա փոփոխություններին ու լրացումներին:
Նախքան Հավելվածում գրանցվել և Օգտահաշիվ ստեղծելը Դուք ծանոթանում եք Պայմաններին: Պայմաններին համաձայնելով` Դուք դառնում եք Հաճախորդ և Ընկերության հետ մտնում եք պայմանագրային հարաբերությունների մեջ, ինչը տեղի ունենալու թվականը և այդ պահին գործող պայմանագրի բովանդակությունը հասանելի է Ընկերությանը:
Հավելվածը սեփականության և բոլոր այլ իրավունքներով պատկանում են Հայաստանի Հանրապետությունում գրանցված «ԿՈՖԵ ՀԱՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ նաև` Ընկերություն) (ՀՎՀՀ` 00220125):
Պայմանները կարող են ցանկացած ժամանակ լրիվ կամ մասնակիորեն փոփոխվել Ընկերության կողմից միակողմանի` առանց այդ մասին Հաճախորդին հատուկ ծանուցելու և/կամ համաձայնեցնելու: Փոփոխություններն ուժի մեջ են մտնում Հավելվածում հրապարակվելու պահից և պարտադիր են դառնում Հաճախորդի համար` անկախ Օգատհաշվի ստեղծման պահին գործող Պայմանների բովանդակությունից: Պայմանների ընթացիկ փոփոխություններին հետևելու պարտականությունը կրում է Հաճախորդը: Ընդ որում, եթե Պայմանների փոփոխությունից հետո Հաճախորդը շարունակում է օգտվել Հավելվածից, նշանակում է, որ նա անվերապահորեն և ամբողջությամբ ընդունել է նաև Պայմանների փոփոխությունները:
Ընդունելով Պայմանները` Հաճախորդը հավաստում է իր իրավունակությունն ու գործունակությունը` ընդունելու սույն Պայմանները և Ընկերության հետ մտնելու պայմանագրային հարաբերությունների մեջ:
Ընդունելով Պայմանները` Հաճախորդը տալիս է իր անվերապահ համաձայնությունը նաև Ընկերության գաղտնիության քաղաքականությանը (այսուհետ նաև` Գաղտնիության քաղաքականություն), ինչպես նաև սույն հավելվածում ներառված ու ներառվելիք բոլոր այլ կանոններին ու պայմաններին:
Հավելվածի միջոցով հակաօրինական գործողություններ կատարելն արգելվում է: Հավելվածը կարող են օգտագործվել բացառապես սույն Պայմաններում նշված նպատակների իրագործման համար:
Ընկերությունը պատասխանատվություն չի կրում համացանցի անսարքությունների, տեխնիկական այլ խնդիրների, իր ազդեցության ներքո չգտնվող իրադարձությունների կամ ֆորսմաժորային կամ ցանկացած այլ հանգամանքների բերումով Հավելվածի խափանումների համար:
Ընկերությունը պատասխանատու չէ, եթե Հավելվածը հասանելի չէ որևէ տարածքում կամ աշխատում է ընդհատումներով: Ժամանակ առ ժամանակ Ընկերությունը կարող է մասամբ կամ ամբողջովին սահմանափակել Հավելվածի օգտագործումը՝ բարելավումների և/կամ ինֆորմացիայի թարմացման և/կամ տեխնիկական աշխատանքներ կատարելու համար և/կամ այլ անհրաժեշտ պատճառներով:
Ընկերությունը չի երաշխավորում, որ Հավելվածը անթերի է: Ընկերությունն իրավունք ունի ուղղելու Հավելվածում առկա որևէ անճշտություն կամ տպագրական սխալ, ներառյալ արժեքի և/կամ նյութի և/կամ բովանդակության և/կամ Ապրանքի և/կամ հասանելիության և/կամ այլ ամենի հետ կապված: Ընկերությունը կարող է նաև բարելավել կամ փոփոխել Հավելվածի առանձնահատկությունները, գործունեությունը, դիզայնը, կամ բովանդակությունը ցանկացած ժամանակ` առանց որևէ լրացուցիչ ծանուցման ու համաձայնեցման:
Հավելվածի սեփականատերը գրանցված է Հայաստանի Հանրապետությունում: Ընկերությունը պատասխանատու չէ, եթե Հավելվածը կամ դրանց բովանդակությունը մատչելի չէ որևէ այլ երկրում կամ չի համապատասխանում այլ երկրի պահանջներին: Եթե Դուք մուտք եք գործել Հավելված որևէ այլ երկրից, ապա դա Ձեր կամքն է, Դուք պատասխանատու եք կիրառելի օրենսդրությանը համապատասխան։
Ընկերությունն իրավունք ունի ցանկացած պահի միակողմանիորեն դադարեցնել Պայմանները, արգելափակել Հաճախորդի հաշիվը և/կամ Հաճախորդի մուտքը Հավելված` առանց Հաճախորդին նախապես ծանուցելու և/կամ պատճառները բացատրելու:
Ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում Հավելվածի միջոցով Հաճախորդի և երրորդ անձանց միջև առաջացող հարաբերությունների և պարտավորությունների համար:
ՀԱՎԵԼՎԱԾԻ ՄԻՋՈՑՈՎ ՊԱՏՎԵՐՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հավելվածի միջոցով Դուք ունեք հնարավորություն`
Առցանց եղանակով ձևակերպելու պատվեր (այսուհետ նաև` Առցանց պատվեր)` անձամբ մոտենալու և
վերցնելու պայմանով,
Ապրանքների ձեռքբերման արդյունքում օգտվելու Հավելվածի միջոցով զեղչերից կուտակվող կանխավճարային (պայմանականորեն` բոնուսային) միավորներից (այսուհետ նաև` Միավոր)` «Հավատարմության ծրագրի պայմաններ» -ից:
Հավելվածի միջոցով Առցանց պատվեր ներկայացնելու և/կամ Միավորներ կուտակելու համար Հաճախորդը պետք է գրանցվի Հավելվածում` ստեղծելով օգտահաշիվ (այսուհետ նաև` Օգտահաշիվ):
Օգտահաշիվ ստեղծելիս Հաճախորդը մուտքագրում է իր հեռախոսահամարը, անունը, ազգանունը, էլեկտրոնային փոստի հասցեն, ծննդյան տարեթիվը, սեռը, հասցեն` նշելով քաղաքը: Հաճախորդը ցանկության դեպքում կարող է կցել նաև լուսանկար: Օգտահաշիվը համարվում է ստեղծված` նշված հեռախոսահամարին հաղորդագրության միջոցով ուղարկված ծածկագիրը Հավելվածի համապատասխան դաշտում լրացնելուց և հաստատում ստանալուց հետո:
Հաճախորդը Հավելվածում Օգտահաշիվ ստեղծելու պահից ստանում է վիրտուալ քարտ (այսուհետ նաև` Հաճախորդի քարտ) և այդ քարտի QR-կոդը: Հաճախորդի քարտում կուտակվում և ատահայտվում են Միավորները:
Հաճախորդը մուտքագրված տվյալները, բացառությամբ հեռախոսահամարի ու ծննդյան ամսաթվի, կարող է փոխել ցանկացած պահի: Հեռախոսահամարն ու ծննդյան ամսաթիվը փոխելու համար անհրաժեշտ է դիմել Ընկերության ցանկացած մասնաճյուղի ադմինիստրատորին:
Հաճախորդը ստեղծված Օգտահաշվից դուրս գալու և հետագայում կրկին մուտք գործելու համար մուտքագրում է այդ Օգտահաշվում նշված հեռախոսահամարը և այդ հեռախոսահամարին հաղորդագրության միջոցով ստացած գաղտնաբառը:
Հաճախորդը հաստատում է, որ Ապրանքը ձեռք է բերում բացառապես անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման նպատակներով, որոնք կապված չեն ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ:
Առցանց պատվերը ներկայացվում է հետևյալ կերպ. Օգտահաշիվ մուտք գործելուց հետո Հաճախորդը ընտրում է «Պատվիրել» բաժինն ու ընտրում է իր համար նախընտրելի մասնաճյուղը: Մասնաճյուղի մենյուից ընտրում է համապատասխան ապրանք(ներ)ը (սույն Պայմաններում նաև` Ապրանք), Ապրանքի չափը, քանակը և տեղափոխում է զամբյուղի մեջ` Առցանց պատվերի ձևակերպման համար: Ընկերությունը չի երաշխավորում Հավելվածով ներկայացված ողջ Ապրանքների մշտական հասանելիությունը:
Առցանց պատվերը հաստատելու համար, Հաճախորդը անկանխիկ եղանակով կատարում է վճարում` Հավելվածով ներկայացվող կարգով: Առցանց պատվերը հաստատված է համարվում անկանխիկ եղանակով գումարը Ընկերության հաշվին մուտքագրվելու և հաստատված Առցանց պատվերի ծածկագիրը տրամադրվելու պահից:
Առցանց պատվերը հաստատվելուց հետո, Հավելվածով նշվում է Առցանց պատվերի ընդունման, պատրաստման, ընթացքի և ավարտվելու փուլերի մասին: Առցանց պատվերն ավարտվելու մասին Հաճախորդը ծանուցվում է Հավելվածի միջոցով: Առցանց պատվերն ավարտված լինելու պահից Հաճախորդի կողմից այն ենթակա է ստացման:
Առցանց պատվերն ստանալու համար Հաճախորդը մոտենում է բացառապես այն մասնաճյուղ, որն ընտրել է Առցանց պատվերը կատարելիս, և ներկայացնելով Առցանց պատվերի ծածկագիրը, ստանում է իր Առցանց Պատվերով գնված Ապրանքը: Հաճախորդի` ժամանակին (այնպիսի ժամանակահատված, որի ավարտից հետո Ապրանքը կարող է կորցնել և/կամ փոփոխել սպառման օգտակարությունը, էական պայմանները (օրինակ` ջերմաստիճանը, համը, և այլն), բայց բոլոր դեպքերում ոչ ավելի քան ___ րոպե) մասնաճյուղ չմոտենալու, գնված Ապրանքը ժամանակին չստանալու բացասական հետևանքների համար Ընկերությունը պատասխանատու չէ:
Հաստատված Առցանց պատվերում նշված Ապրանքներից որևէ մեկի բացակայության դեպքում, Ընկերությունն իրավունք ունի միակողմանի չեղարկել Առցանց պատվերը` Հաճախորդի դիմումի հիման վրա վերադարձնելով այդ Առցանց պատվերի համար վճարված գումարը:
Հաճախորդը, ցանկացած հիմքով, այդ թվում նաև` սխալ տվյալներով կամ սխալմամբ ձևակերպված Առցանց պատվերի (այսուհետ նաև` Սխալ Պատվեր) դեպքում, չունի Առցանց պատվերը միակողմանի չեղարկելու կամ փոփոխելու հնարավորություն: Առցանց պատվերի չեղարկման կամ փոփոխման համար Հաճախորդը կարող է կապ հաստատել Ընկերության հետ` Հավելվածով նշված տվյալներով: Ընկերությունն իր հայեցողությամբ, հնարավորության դեպքում իրավունք ունի չեղարկել հաստատված Առցանց պատվերը` Հաճախորդի դիմումի հիման վրա Առցանց պատվերի համար վճարված գումարը վերադարձնելով Հաճախորդին, եթե Առցանց պատվերի չեղարկման արդյունքում Հաճախորդին ենթակա է վերադարձման որոշակի գումար: Հաճախորդի կողմից Սխալ պատվերի ձևակերպման, հաստատման համար Ընկերությունը պատասխանատու չէ:
Այն դեպքում, երբ չի ձևակերպվել և/կամ հաստատվել Առցանց պատվեր, սակայն Հաճախորդի բանկային քարտի հաշվից կամ այլ հաշվից գանձվել է գումար, կամ եթե գանձվել է ավելի, քան պետք է գանձվեր համաձայն հաստատված Առցանց պատվերի` Հաճախորդն իրավունք ունի դիմել Ընկերությանը` սխալմամբ գանձված գումարը վերադարձնելու նպատակով, եթե այդ գումարը մուտքագրվել է Ընկերության հաշվին:
«Հավատարմության ծրագրի պայմաններ». Հաճախորդը Օգտահաշիվ ստեղծելուց հետո, ինքնաշխատ կերպով ստանում է 300 (երեք հարյուր) Միավոր: Հետագայում Հաճախորդը Միավորները կուտակում է Առցանց պատվերի կամ տեղում կատարված պատվերի ընդհանուր արժեքից կատարվող զեղչի դրամային արտահայտության կամ տոկոսի չափով, եթե ներկայացնում և սկանավորում կամ այլ կերպ ճանաչման է ներկայացնում Հավելվածի իր օգտահաշիվը նույնականացնող տվյալները: Ելնելով Հաճախորդի Օգտահաշվում ձևակերպված ընդհանուր պատվերների արժեքի հանրագումարից` Հաճախորդը կարող է ստանալ համապատասխան կարգավիճակ, որի համաձայն կարող է որոշվել Միավորների կուտակման (զեղչի) տոկոսադրույքը:
Առցանց պատվերի համար Հաճախորդի Միավորները կուտակվում են ինքնաշխատ եղանակով, իսկ տեղում կատարված պատվերի դեպքում, Հաճախորդը ներկայացնում է Հաճախորդի քարտը և մինչ վճարումն իրականացնելը սկանավորում է QR-կոդը: Տեղում պատվիրելիս QR-կոդը չսկանավորելու դեպքում Հաճախորդը չի կուտակում Միավորներ և կատարված պատվերի ընդհանուր արժեքը չի արտացոլվում Հավելվածում, հետևաբար նաև` չի ներառվում Հաճախորդի կատարած ընդհանուր պատվերների հանրագումարում:
Հաճախորդը ցանկացած եղանակով կատարվող պատվերի արժեքն իր ունեցած Միավորների չափով, ամբողջությամբ կամ մասամբ, կարող է վճարել Միավորների միջոցով, որտեղ յուրաքանչյուր 1 (մեկ) Միավորը նվազեցվում է 1 (մեկ) ՀՀ դրամի դիմաց:
ՎՃԱՐՈՒՄՆԵՐ
Ապրանքի գինը նշվում է Հավելվածում ՀՀ դրամով: Գինը ներառում է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր հարկերը: Ընկերությունը ցանկացած պահի իրավունք ունի միակողմանի, առանց Հաճախորդին նախապես ծանուցելու և/կամ համաձայնեցնելու, փոխել ցանկացած Ապրանքի գինը:
Առցանց պատվերի ընդհանուր արժեքը կազմում է Հաճախորդի կողմից ընտրված և զամբյուղ տեղափոխված Ապրանքների գների հանրագումարը:
Հաճախորդը Հավելվածի միջոցով Առցանց պատվերի վճարումն իրականացում է բացառապես անկանխիկ եղանակով, որի համար Հավելվածում կցում է իր բանկային (վճարային) քարտը` նշելով քարտի թվերը, քարտապանի անունը և ազգանունը, քարտի վավերականության ժամկետը և քարտապանին նույնականացնող եռանիշ կոդը (CVV/CVC): Մուտքագրված բանկային (վճարային) քարտը հաստատվելու համար Հաճախորդի բանկային քարտի հաշվից հօգուտ Ընկերության համագործակցող բանկի կատարվում է գանձում` 10 (տասը) ՀՀ դրամի չափով, որից հետո հաստատում ստանալու դեպքում քարտը համարվում է կցված: Հետագայում, Հավելվածում կցված և Ընկերության համագործակցող բանկի կողմից հաստատված բանկային (վճարային) քարտի միջոցով վճարումներն իրականացվում են առանց հաստատման գումար գանձվելու անհրաժեշտության:
Հաճախորդը վճարում է Առցանց պատվերի արժեքն ամբողջությամբ` նախապես (մինչ հաստատումը): Ոչ ամբողջական վճարման դեպքում (անբավարար վճարում կամ անբավարար միջոցներ կամ այլ պատճառ) Առցանց պատվերը չի հաստատվում և չի ձևակերպվում Հավելվածում: Նման պարագայում Հաճախորդինց գումար չի գանձվում, իսկ գանձվելու դեպքում Ընկերության կողմից ենթակա է վերադարձման` նրա դիմումի հիման վրա:
Առցանց պատվերի համար կատարված վճարումը հաստատվելու դեպքում Ընկերությունը Հաճախորդին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրում է ՀԴՄ կտրոն:
Հաճախորդի կողմից վճարված գումարը վերադարձման ենթակա լինելու ցանկացած պարագայում, Ընկերությունն այն վերադարձնում է միայն Հաճախորդի դիմումի հիման վրա` 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում` գումարը փոխանցելով այն բանկային քարտի հաշվին, որի միջոցով կատարվել էր վճարումը:
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Պայմանները հրապարակված են հայերեն լեզվով:
Հավելվածում հրապարակված ու հրապարակվելիք Գաղտնիության քաղաքականությունը և Քուքիների քաղաքականությունը և ցանկացած այլ նմանատիպ կանոնները, ներառյալ նաև` դրանց հետագա փոփոխություններն ու լրացումները, Պայմանների անբաժանելի մասն են, և ընդունելով սույն Պայմանները` Հաճախորդն անվերապահորեն և ամբողջությամբ ընդունում է նաև այդ բոլոր կանոնները:
Հաճախորդը գիտակցում է, որ ինքն է պատասխանատու Հավելվածում մուտքագրված ցանկացած տվյալի ճշտության համար: Այդ տվյալների անճշտության հետևանքով առաջացած բացասական հետևանքների համար Ընկերությունը պատասխանատու չէ:
Հաճախորդի անձնական տվյալների մշակման հետ կապված հարցերը կարգավորվում են Գաղտնիության քաղաքականությամբ:
Հաճախորդը գիտակցում է, որ Օգտահաշվի ստեղծմամբ և/կամ մուտք գործելով չի հանդիսանում Հավելվածի, Հավելվածի բովանդակության, տեսքի, ԴԻԶԱՅՆԻ, Հավելվածում օգտագործվող մտավոր սեփականության օբյեկտների սեփականատեր կամ որևէ այլ իրավատեր:
Ընկերության հետ Հավելվածի շուրջ առաջացած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ դրանց անհնարինության դեպքում վեճերի լուծման իրավասու մարմին է սահմանվում Երևան քաղաքում գործող առաջին ատյանի համապատասխան դատարանը:
Հավելվածի շուրջ առաջացած բոլոր հարցերի և վեճերի նկատմամբ կիրառելի օրենսդրությունն է ՀՀ օրենսդրությունը:
ՀԱՐԳԱՆՔՈՎ`
«ԿՈՖԵ ՀԱՈՒՍ» ՍՊԸ